Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին հեռախոսազրույցներ է ունեցել Մերձավոր Արևելքի մի շարք պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հետ։ Այդ մասին նշվել է նրա թելեգրամ-ալիքում հրապարակված գրառման մեջ։

Ինչպես նշվել է, տարածաշրջանի որոշ երկրների, այդ թվում՝ Եգիպտոսի, Իրաքի, Կատարի, Սաուդյան Արաբիայի, ինչպես նաև Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ զրույցների ընթացքում Արաղչին նրանց տեղեկացրել է իսլամական հանրապետության դիրքորոշման և ԱՄՆ-ի ու Իսրայելի «պատերազմն ու ագրեսիան դադարեցնելու» վերաբերյալ վերջին նախաձեռնությունների մասին։