Մոսկվայի Նիկուլինի անվան կրկեսում երեկ երեկոյան դժբախտ պատահար է տեղի ունեցել։ Հայտնի օդային մարմնամարզիկներ Յուլիա եւ Ալեքսանդր Վոլկովները փորձի ժամանակ վայր են ընկել եւ բազմաթիվ լուրջ վնասվածքներ ստացել։
Արտիստներին շտապ տեղափոխել են Սկլիֆոսովսկու ինստիտուտ։
Ինչպես հայտնում է «Ինտերֆաքսը», աղջիկը ծանր վիճակում է, նա գանգուղեղային վնասվածքներ եւ բազմաթիվ կոտրվածքներ ունի, իսկ Ալեքսանդրը կոտրել է ուսոսկրը եւ ձախ ծունկը։
Միջադեպի պատճառներն առայժմ հայտնի չեն։
Վոլկովները Յուրի Նիկուլինի անվա կրկեսում աշխատում են 2007թ.-ից։ «Վեստին» հայտնում է, որ մոսկովյան երիտասարդական յոթերորդ փառատոնին նրանք «Արծաթե փիղ» մրցանակի են արժանացել։




























