Տեղի է ունեցել Իրանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների հեռախոսազրույցը: Դրա մասին հայտնել է Իրանի ԱԳՆ մամուլի ծառայությունը:

 Զրույցի ընթացքում Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին մտքեր է փոխանակել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ՝ Միացյալ Նահանգների և Իսրայելի՝ պատերազմի ու ագրեսիայի դադարեցման հարցում Իրանի վերջին դիրքորոշումների և նախաձեռնությունների վերաբերյալ: