ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուրբաթ հայտարարել է, որ ԱՄՆ ռազմածովային ուժերը գործել են «ծովահենների պես»՝ ԱՄՆ-ի և Իսրայելի՝ Իրանի դեմ պատերազմի ժամանակ Վաշինգտոնի կողմից իրանական նավահանգիստների ծովային շրջափակումն իրականացնելիս, հայտնում է Reuters-ը։
Թրամփն այս մասին հայտարարել է՝ նկարագրելով ամերիկացի զինվորականների կողմից մի քանի օր առաջ նավի առգրավումը։
«Մենք առգրավել ենք նավը, առգրավել ենք բեռը, առգրավել ենք նավթը։ Սա շատ շահութաբեր բիզնես է, — ասել է Թրամփն ուրբաթ երեկոյան իր ելույթի ժամանակ։ — Մենք ծովահենների պես ենք։ Մենք նման ենք ծովահենների, բայց խաղեր չենք խաղում»։




























