ԱՄՆ-ում ռուսաստանցի երգիչ Իոսիֆ Կոբզոնի համերգային շրջագայության կազմակերպիչները հանդիպել են արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչների հետ եւ քննարկել  ռուս արտիստին վիզա տրամադրելու հարցը:

40 րոպեանոց քննարկման ընթացքում  արտաքին քաղաքական գերատեսչության իրավաբանական բաժնի ղեկավարին հանձնվել է պաշտոնական բողոքարկում` որոշումը վերանայելու խնդրանքով:

Ինչպես հաղորդել են երգչի համերգային շրջագայույթունը կազմակերպող ընկերությունում, դիվանագետներն ընդունել են բողոքարկումը եւ հաստատել, որ Իոսիֆ Կոբզոնին վիզա տրամադրելու հարցը կվերանայվի ամենաբարձր մակարդակով մոտ ժամանակներս, հայտնում է РСН-ը:

Հիշեցնենք, որ Կոբզոնը համերգներով մտադրվել էր հանդես գալ ԱՄՆ-ում ` իր հրաժեշտի շրջագայության շրջանակներում, սակայն նրան մերժել էին վիզա տրամադրելու հարցում` դա պատճառաբանելով մաֆիայի հետ ունեցած երգչի հնարավոր կապերով: