Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն իր երկիրը կներկայացնի Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովում, որը տեղի կունենա մայիսի 4-ին Հայաստանի մայրաքաղաք Երևանում՝ «Կառուցելով ապագան. միասնություն և կայունություն Եվրոպայում» կարգախոսի ներքո, հաղորդում է Anadolu գործակալությունը։

Թուրքական լրատվամիջոցի տեղեկություններով, հանդիպման ընթացքում կքննարկվեն ավելի սերտ համագործակցության և համակարգման ուղղությամբ քայլերը՝ ժողովրդավարական կայունությունն ամրապնդելու, տրանսպորտային հասանելիությունը բարելավելու և տնտեսական ու էներգետիկ անվտանգությունը բարձրացնելու նպատակով, ինչպես նաև կքննարկվեն վերջին տարածաշրջանային զարգացումները և գլոբալ խնդիրները։

Փոխնախագահ Ջևդեթ Յըլմազի այցը Երևան կդառնա Թուրքիայից Հայաստան այս մակարդակի առաջին այցը։

Հաջորդ գագաթնաժողովը, որին հրավիրված են Եվրոպական միության 27 անդամ երկրների, ինչպես նաև եվրոպական այլ երկրների և Կանադայի պետությունների ու կառավարությունների ղեկավարները, նախատեսված է նոյեմբերին Իռլանդիայում։