Միացյալ Էմիրություններում թոշակառու զինվորական Դահադ Աբդուլ Ռահմանը շուտով հայր կդառնա 94-րդ անգամ, ընդ որում Դահադը չի պատրաստվում բավարարվել եղածով: Շատերը կարծում են, որ անգամ նույնիսկ «սպորտային ազարտից» ելնելով ընտանիքի ղեկավարը մոտակա ժամանակներս կմտնի «100-ի ակումբ»: 2009 թվականին` 60 տարեկանում, թեեւ անդամահատված ոտքին, նա 16 կին էր պահում, որոնք հերոս հորը պարգեւել էին 86 երեխաներ:
Դահադը մեծ դժվարությամբ է թվարկում իր կանանց` օմանուհիներ, էմիրուհիներ, հնդկուհիներ, մարոկուհիներ, պակիստանուհիներ, սուդանուհիներ եւ նույնիսկ չի փորձում հիշել իր որդիների եւ դուստրերի անունները: Ըստ նրա` առաջին ամուսնությունը պարզապես զվարճանք է եղել, 7 ընտրյալների հետ նա բաժանվել է, 3-ը մահացել են, եւս 3-ը« անհետացել են եւ այլեւս չեն վերադարձել»:
Անցած երկուսուկես տարվա ընթացքում նա զգալի երիտասարդացրել է իր օրինական երեք կանանցից բաղկացած կազմը: Երկու տարի անց նա մտադիր է հասնել նվիրական երազանքին, որը դժվար թե որեւէ մեկը կարողանա կրկնել:
Մի խոսքով, պատվավոր բազմակինը շարունակում է անել իրենից կախված ամեն ինչ, որպեսզի բարձրացնի Արաբական Միացյալ Էմիրությունների ընկած ծնելիությունը, որտեղ, ըստ վերջին տվյալների, ամեն ընտանիք միջինն ունի երկու երեխա, եզրակացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի թղթակիցը: Պետք է արժանին մատուցել նաեւ Էմիրությունների Աբու Դաբիի եւ Ադջմանի իշխանություններին, որտեղ Դահադ Աբդուլ Ռահմանն ապրում է: Բացի ռազմական թոշակից` նա 600 հազար դրհամ (շուրջ 163 հազար ԱՄՆ դոլար) դրամական պարգեւ է ստացել, պետությունը նրան նոր եւս երկու տուն է հատկացրել, իսկ նրա կանայք ծննդաբերում են եւ օգտվում անվճար բժշկական ծառայություններից պետական հիվանդանոցներում:




























