Ապրիլի 27-ին, ժամը 20.10-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռով Հայաստան են տեղափոխել 45-ամյա Արմեն Սահակյանին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ նա 1999թ. մարտի 22-ից ոստիկանության Կենտրոնականի բաժնի կողմից հետախուզվում էր սպանության մեղադրանքով:
Արմեն Սահակյանը կալանավորված է:
Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռով Հայաստան է տեղափոխվել նաեւ 30-ամյա մի տղամարդ, որը 2011թ. հուլիսի 11-ից ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով:




























