Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին զանգահարել է Կատարի վարչապետ և արտաքին գործերի նախարար շեյխ Մոհամեդ բեն Աբդուլռահման Ալ Թանիին, որը նրան տեղեկացրել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների ընթացիկ վիճակի մասին՝ պատերազմի վերջնական դադարեցման ուղիներ գտնելու նպատակով, հաղորդում է Al Jazeera հեռուստաալիքը։

Ալ Թանին հայտնել է, որ Կատարը լիովին աջակցում է խաղաղ ճանապարհով պատերազմի դադարեցման հասնելուն ուղղված միջնորդական ջանքերին։

Նա ընդգծել է, որ Հորմուզի նեղուցում նավարկության ազատությունը կարևոր նշանակություն ունի և պետք է հնարավորինս շուտ վերականգնվի։