Չեխիայի ԱԳՆ ներկայացուցիչ Ադամ Չյորգոն հերքել է ռուսական լրատվամիջոցներում տարածված տեղեկությունն այն մասին, թե երկիրը հայտնվել է այն պետությունների ցանկում, որոնք արգելել են Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին իր օդային տարածքով թռչել Ռուսաստան, հայտնել է Novinky-ն։
«Սլովակյան կողմը ներկայացրել է թռիչքի թույլտվության ստանդարտ հարցում, և այն տրվել է առանց ուշացման։ «Արգելքի» մասին պնդումները կեղծ են», - հայտնել է Չյորգոն։
Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ առայժմ պարզ չէ, թե վերջնականապես ինչ երթուղի կընտրի Ֆիցոն։ Հաղորդվել է, որ նա նույնիսկ դիտարկում է ավտոմեքենայով Մոսկվա մեկնելու հնարավորությունը։




























