Երեւանում, այսօր` ապրիլի 28-ին, ժամը 00.15-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի 6/1 շենքի մոտակայքում ծառը շրջվել եւ ընկել է գազատար խողովակի վրա ու անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Փրկարարները մասնատել ու հեռացրել են ծառի` գազատար խողովակի վրա ընկած հատվածը: