Չինացի կույր փաստաբան եւ իրավապաշտպան Չեն Գունաչենը, որը փախել է տնային կալանքից, գտնվում է Պեկինի ամերիկյան դեսպանատանը` ԱՄՆ-ի պաշտպանության ներքո: Այդ մասին ասվում է China Aid իրավապահ կազմակերպության հատուկ հայտարարության մեջ, որը հինավորվել է ԱՄՆ-ում: Ամերիկյան իշխանությունները հրաժարվում են մեկնաբանել այդ տեղեկատվությունը:
Ինչպես հայտնւոմ է RFI-ը, նախօրեին տնային կալանքից իր փախչելու փաստը հաստատել է անձամբ Չեն Գունաչենը` համացանցում տեսակոչ տեղադրելով ուղղված ՉԺՀ-ի վարչապետ Վենյա Ցզյաբաոյին: Իրավապաշտպանը տնային կալանքի տակ է գտնվել 2010 թվականի վերջից այն բանից հետո, երբ սեպտեմբերին բաց էր թողնվել բանտից` 4 տարվա ազատազրկումից հետո: Չեն Գուանչենը բողոքել էր ՉԺՀ-ի իշխանությունների` ծնելիությունը պարտադրաբար սահմանափակելու քաղաքականության դեմ:
Չեն Գուանչենն իր տեսադիմումում տեղական իշխանություններին մեղադրել է սպառնալիքների եւ իր ու իր հարազատների նկատմամբ բազմիցս բռնություն կիրառելու մեջ:
China Aid կազմակերպությունը հայտնել է, որ Չեն Գուանչենը փախել է տնային կալանքից ապրիլի 22-ին, ընկերները նրան օգնել են թաքնվել «ապահով վայրում»:




























