Դեկտեմբերի 9-ի առավոտյան կայացել է ռուսաստանյան ծովային բալիստիկ «Բուլավա» հրթիռի հերթական անհաջող փորձարկումը, գրում է «Կոմերսանտ» թերթը՝ վկայակոչելով ռուսական ռազմարդյունաբերական համալիրի աղբյուրը:
«Բուլավայի» անհաջող փորձարկման մասին հայտնի է դարձել, երբ Նորվեգիայի հյուսիսում գտնվող Տրոմսե քաղաքի բնակիչները նախօրեի առավոտյան ականատեսն են դարձել տարօրինակ մթնոլորտային երեւույթի:
Նորվեգիայի երկնքում հայտնված անհայտ թռչող սարքը, որն ակնհայտորեն արհեստական ծագում ուներ, տեղական մամուլի կողմից միանգամից անվանվել է «ռուսական հրթիռ»:
«Վեդոմոստի» թերթի տվյալներով, հավանաբար «չի աշխատել հրթիռի երրորդ աստիճանը»: Համաձայն պարբերականի՝ հրթիռի առաջին երկու աստիճանները անջատվել են նորմալ, ուստի փորձակումը կարելի է մասամբ հաջողված համարել, նախորդ փորձարկումների ժամանակ հենց առաջին աստիճանից չի աշխատել:
Ի դեպ, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում եւ ՌԾՈՒ գլխավոր շտաբում հրաժարվել են հաստատել անգամ փորձարկման փաստը:
Ավելի վաղ 11 փորձարկում է անցկացվել, եւ միայն 5-ն են հաջող եղել: Վերջին անհաջող փորձարկումը եղել 2009թ. հուլիսի 15-ին:




























