Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը Անկարայից ժամանել է Երևան, որտեղ անցկացրել էր գիշերը իր ինքնաթիռի արտակարգ վայրէջքից հետո։ Սանչեսը ուշացումով է հասել Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի անցկացման վայր։

Քաղաքացիական ավիացիայի «Hava sosyal medya» լրատվական պորտալի տվյալներով՝ գիշերվա ընթացքում Իսպանիայի վարչապետի օդանավի տեխնիկական անսարքությունը վերացվել է։

Սանչեսը գիշերել է Անկարայի «Sheraton» հյուրանոցում և առավոտյան ժամերին հեռացել այնտեղից՝ դիվանագետների և թուրքական կողմի տրամադրած կառավարական անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ։

Հիշեցնենք, որ Իսպանիայի կառավարության ղեկավարի A310 ինքնաթիռը կիրակի ուշ երեկոյան վայրէջք է կատարել Անկարայում։ Թուրքական ԶԼՄ-ների տվյալներով՝ պատճառը տեխնիկական խնդիրն էր, որը կրիտիկական չէր։