Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Գերմանիայի արտգործնախարարությունն Ուկրաինայի իշխանությունների հետ բանակցություններ է վարում Յուլյա Տիմոշենկոյին «Շարիտե» բեռլինյան հիվանդանոցում բուժելու վերաբերյալ:
Ռադիո NDR Info-ին տված հարցազրույցում Մերկելը հիշեցրել է, որ գերմանացի բժիշկները զննել են Տիմոշենկոյին եւ կարծում են, որ բուժումը լավագույնս կկատարվի գերմանական հիվանդանոցում: «Այդ պատճառով էլ Գերմանիայի արտգործնախարարությունը փորձում է այդ մասին պայմանավորվել»,-ասել է Մերկելը, հայտնում է segodnya.ru-ն:
Բացի դրանից, ըստ գերմանական «BILD» հրատարակչության տեղեկության, դեռեւս Անգելա Մերկելի գրասենյակում կարծում են նաեւ, որ Եվրո-2012-ի եզրափակիչ Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դուրս գալու դեպքում կանցլեր Մերկելն Ուկրաինա չի մեկնի:
NDR-ի հետ հարցազրույցում Մերկելը նշել է, որ դեռեւս Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությանը ներկա լինելու վերջնական որոշում չի կայացրել:




























