Երեքշաբթի օրը նավթի գներն անկում են ապրում։ Դա պայմանավորված է այն սպասումներով, թե Միացյալ Նահանգներին կհաջողվի թուլացնել Հորմուզի նեղուցի նկատմամբ Իրանի վերահսկողությունը և նպաստել այդ երթուղով նավթակիր տանկերների անխափան տեղաշարժի վերականգնմանը։

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի հուլիսյան ֆյուչերսները նվազել են 1.21 դոլարով (1.06%)՝ մեկ բարելի համար հասնելով 113.23 դոլարի: Երկուշաբթի օրը Brent-ը թանկացել է 6.27 դոլարով (5.8%)՝ մեկ բարելի համար հասնելով 114.44 դոլարի:

Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) հունիսյան WTI ֆյուչերսները նվազել են 2.10 դոլարով (1.97%)՝ մեկ բարելի համար հասնելով 104.32 դոլարի։ Նախորդ նստաշրջանում պայմանագիրը թանկացել է 4.48 դոլարով (4.4%)՝ մեկ բարելի համար հասնելով 106.42 դոլարի։