Կուբայի առաջնորդ Ֆիդել Կաստրոն «մտորումների» հերթական չափաբաժնի համար առիթն է տվել` «Այն ինչ գիտի Օբաման» անվանումով:
Այս անգամ Կաստրոն անդրադարձել է Վենեսուելայի նախագահական ընտրությունների քարոզարշավին: Կաստրոն չարորակ ուռուցքի դեմ պայքարող Ուգո Չավեսի վարքը համարել է «հերոսական եւ կազմակերպված»:
Կաստրոյի կարծիքով, օլիգարխիան այլեւս երբեք չի կարող կառավարել Վենեսուելայում: Հենց այդ պատճառով անհանգստություն է հարուցում այն, որ ԱՄՆ կառավարությունը նման պայմաններում որոշել է տապալել բոլիվարյան կառավարությունը:
85-ամյա քաղաքական գործիչը կոպիտ սուտ է որակել լուրը, որ Վենեսուելայի իշխանության վերին էշելոններում լուրջ պայքար է ընթանում հեղափոխական կառավարության վերահոսկողության համար, եթե Չավեսին չհաջողվի հաղթել հիվանդությանը, հաղորդում է «Ռոսբալտը»:
Նման պայմաններում Օբամայի սխալը կարող է «արյալ գետերի հանգեցնել Վենեսուեալայում», ընդգծել է Կաստրոն:
«Վենեսուելյան արյունը դա էկվադորական, բրազիլական, արգենտինյան, բոլիվյան, չիլիական, ուրուգվայական եւ կուբայական արյուն է»,-ընդգծել է Կաստրոն:




























