Իրաքը կտրուկ նվազեցրել է նավթի գներն այն գնորդների համար, որոնք պատրաստ են հումք փոխադրել Հորմուզի նեղուցով։ Այս ամենը կապված է տարածաշրջանում իրավիճակի սրման հետ։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ իրաքյան պետական նավթավերամշակման SOMO ընկերությունը մայիսյան մատակարարումների համար Basrah Medium տեսակի նավթի մեկ բարելի համար առաջարկել է մինչև 33,4 դոլար զեղչված գին։ Ընդ որում, գնորդները պետք է ինքնուրույն ապահովեն Հորմուզի նեղուցով հումքի արտահանումը։ Ինչպես գրում է Bloomberg-ը, առաջարկված զեղչերը ցույց են տալիս, որ Բաղդադը ձգտում է խթանել արտահանումը (համաշխարհային նավթի շուկայում պահպանվող ռիսկերի և սահմանափակումների պայմաններում)։
Ավելի վաղ Իրաքը կրճատել էր նավթի արդյունահանումը՝ լցված պահեստարանների և Հորմուզի նեղուցով արտահանման հետ կապված խնդիրների պատճառով։ Դրանք առաջացել էին Իրանի շուրջ հակամարտության հետևանքով։ Մատակարարումների մի մասը շարունակում է իրականացվել Թուրքիայով անցնող խողովակաշարով, սակայն դրանց ծավալները շարունակում են զգալիորեն զիջել ծովային փոխադրումներին, նշում է գործակալությունը։





























