Հորմուզի նեղուցի վերաբերյալ նոր հավասարումը գտնվում է հաստատման փուլում, X սոցիալական ցանցում գրել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։
«Նավագնացության և էներգակիրների տարանցման անվտանգությունը վտանգի տակ է դրվել Միացյալ Նահանգների և նրանց դաշնակիցների կողմից՝ հրադադարի ռեժիմը խախտելու և շրջափակում սահմանելու պատճառով. իհարկե, նրանց չարիքը կնվազի։ Մենք շատ լավ գիտենք, որ ստատուս-քվոյի պահպանումն անտանելի է Ամերիկայի համար, մինչդեռ մենք դեռ նույնիսկ չենք սկսել», - նշել է նա։
معادلهٔ جدید تنگهٔ هرمز در حال تثبیت است. امنیت کشتیرانی و ترانزیت انرژی به دست آمریکا و متحدانش با نقض آتشبس و اعمال محاصره به خطر افتاده است؛ البته شرّشان کم خواهد شد.
— محمدباقر قالیباف | MB Ghalibaf (@mb_ghalibaf) May 5, 2026
خوب میدانیم که استمرار وضع موجود برای آمریکا غیر قابل تحمل است؛ درحالی که ما هنوز حتی شروع هم نکردهایم.
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Հորմուզի նեղուցում «Ազատություն» նախագծի մասին, որի նպատակը, նրա խոսքով, նավերը նեղուցից դուրս բերելն է։
Միաժամանակ նա սպառնացել էր ուժ կիրառել արտաքին միջամտության դեպքում։
Իրանի զինված ուժերը բազմիցս զգուշացրել են ամերիկյան ռազմական նավերին՝ չմոտենալ ռազմավարական ջրային ուղուն, իսկ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) պահպանել է խիստ վերահսկողություն և կանոնավոր զորավարժությունների ընթացքում հրթիռներով ու անօդաչու թռչող սարքերով ցուցադրել է իր առաջադեմ ասիմետրիկ հնարավորությունները, գրում է իրանական լրատվամիջոցը։
Վերջին ժամերին առևտրային տարանցիկ փոխադրումների մասին հաղորդումներ չեն ստացվել, «քանի որ Իրանը հաստատակամորեն պաշտպանում է իր ինքնիշխան իրավունքները այս կենսական նշանակության ծովային ուղիների նկատմամբ», նշում է Press TV-ն։
Երկուշաբթի օրը Իրանի ռազմածովային ուժերը արձակել են հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր՝ որպես հստակ նախազգուշացում ԱՄՆ ռազմական նավերին, որոնք անտեսել էին նեղուցին չմոտենալու բազմակի կոչերը։
ԻԻՀ ռազմածովային ուժերը հայտարարել են, որ ստիպված են եղել ներխուժած ամերիկյան նավերի մերձակայքում արձակել թևավոր հրթիռներ, մարտական անօդաչու թռչող սարքեր և ռեակտիվ արկեր՝ Իրանի ինքնիշխան ջրերը պաշտպանելու համար։




























