Կենտրոն վարչական շրջանում գտնվող մի քանի բնակելի շենքերի վրա պատկերվել են հայկական մշակույթը ներկայացնող պատկերներ:

Քաղաքապետարանից NEWS.am–ին հայտնում են, որ բացի այդ, Աբովյան-Պուշկին փողոցների հետիոտնային հատվածում պատկերվել է հայկական մշակութային գորգ՝  1828 թվականի հայկական գորգի մոտիվներով: 

Նշվում է նաև, որ «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը կվերակառուցվի և ամբողջությամբ կբերվի նախնական տեսքի: Սա քաղաքի ամենահետաքրքիր կառույցներից մեկն: