Հայաստանի ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը ներկայացնում է եղանակի կանխատեսումը մայիս ամսվա համար:

Արարատի եւ Արմավիրի մարզեր, Արագածոտնի նախալեռներ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 18..19 աստիճան տաքություն, որը 1 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա առաջին տասնoրյակում հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչեւ 10...14 աստիճան տաքություն, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում` ցերեկը մինչեւ 30....33 աստիճան տաքություն (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույն ջերմաստիճանը` 4...60C, առավելագույնը՝ 29...30 աստիճան տաքություն): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակին մոտ (նորման` 35-50 մմ):

Շիրակի, Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզեր, Արագածոտնի մարզի լեռնային շրջաններ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 9..12 աստիճան տաքություն, որը 1 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա առաջին տասնoրյակում հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչեւ 0...+5 աստիճան տաքություն, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում` ցերեկը մինչեւ 21....24 աստիճան տաքություն (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույն ջերմաստիճանը` -1...+2 աստիճան տաքություն, առավելագույնը՝ 19...240C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակին մոտ (նորման` 75-100 մմ):

Լոռիի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 12..14 աստիճան տաքություն, որը 1 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա առաջին տասնoրյակում հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչեւ +2...+7 աստիճան տաքություն, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում` ցերեկը մինչեւ 23....25 աստիճան տաքություն (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույն ջերմաստիճանը` 0...-2 աստիճան, առավելագույնը՝ 23...26 աստիճան): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակին մոտ (նորման` 95-130 մմ):

Տավուշի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 13..16 աստիճան տաքություն, որը 1 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա առաջին տասնoրյակում հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչեւ +3...8 աստիճան տաքություն, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում` ցերեկը մինչեւ 26....28 աստիճան տաքություն (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույն ջերմաստիճանը 2...50C, առավելագույնը՝ 25...26 աստիճան տաքություն): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակին մոտ (նորման` 97-107 մմ):

Վայոց Ձորի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում 18...19 աստիճան տաքություն, լեռնային շրջաններում` 10...12 աստիճան տաքություն, որը 1 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է ջերմաստիճանի նվազում` գիշերը հովտային շրջաններում մինչեւ 4...8 աստիճան տաքություն, լեռնային շրջաններում՝ 0...+5 աստիճան տաքություն, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը հովտային շրջաններում 30...32 աստիճան տաքություն, լեռնային շրջաններում՝ 20...22 աստիճան տաքություն  (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը հովտային շրջաններում՝ 3...4 աստիճան տաքություն, լեռնային շրջաններում՝ -1...-2 աստիճան, առավելագույնը հովտային շրջաններում` 28...30 աստիճան տաքություն, լեռնային շրջաններում՝ 18...19 աստիճան տաքություն): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակին մոտ (նորման հովտային շրջաններում` 45-60 մմ, լեռնային շրջաններում՝ 95 մմ):

Սյունիքի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում 17...20 աստիճան տաքություն, լեռնային շրջաններում` 11...12 աստիճան տաքություն, որը 1 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է ջերմաստիճանի նվազում` գիշերը հովտային շրջաններում մինչեւ 10...13 աստիճան տաքություն, լեռնային շրջաններում՝ +2...+7 աստիճան տաքություն, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը հովտային շրջաններում 31...35 աստիճան տաքություն, լեռնային շրջաններում՝ 21...23 աստիճան տաքություն (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը հովտային շրջաններում՝ 4...7 աստիճան տաքություն, լեռնային շրջաններում՝ -1...+1 աստիճան, առավելագույնը հովտային շրջաններում` 29...33 աստիճան տաքություն, լեռնային շրջաններում՝ 24...26 աստիճան տաքություն): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման հովտային շրջաններում` 49-96 մմ, լեռնային շրջաններում՝ 69-112 մմ) :

Երեւան

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 18..19 աստիճան տաքություն, որը 1 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա առաջին տասնoրյակում հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչեւ 10...12 աստիճան տաքություն, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում` ցերեկը մինչեւ 30...32 աստիճան տաքություն (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույն ջերմաստիճանը` 4...6 աստիճան տաքություն, առավելագույնը՝ 29...30 աստիճան տաքություն): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակին մոտ (նորման` 45-60 մմ):