ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 7-ին հավաստիացրել է, որ հանտավիրուսի հետ կապված իրավիճակը վերահսկողության տակ է։

«Իրավիճակը, հուսով ենք, վերահսկողության տակ է։ Ամեն ինչ նավի պատճառով է», - նրա խոսքերը մեջբերել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը X սոցիալական ցանցում։

ԱՄՆ առաջնորդը խոստացել է, որ շուտով կհրապարակվի վարակված նավի վերաբերյալ ամբողջական զեկույցը։