Մոսկվայում մոտ 2 տասնյակ սեռական հանցագործություներ կատարելու մեղադրանքով դեկտեմբերի 10-ին ձերբակալվել է Մոսկվայի մարզի ճանապարհային ոստիկանության մի աշխատակից:
Ինչպես հայտնում է «Ինտերֆաքսը», վկայակոչելով Քննչական կոմիտեի մոսկովյան վարչության ղեկավար Անատոլի Բագմետին, քննության նախնական տվյալներով, ձերբակալվածը մեղադրվում է առնվազն 20 բռնաբարությունների եւ սեռական այլ հանցագործությունների մեջ, որոնք կատարվել են այս տարվա մարտից մինչ այժմ Մոսկվայի Հարավային օկրուգի տարածքում:
ՌԻԱ-Նովոստիի տվյալներով, տեսուչը ձերբակալվել է Բիրյուլեւյան փողոցում բռնաբարության հերթական փորձի ժամանակ: Հարուցվել է քր.գործ, քննության ընթացքը վերցվել է քննչական կոմիտեի ղեկավարի անձնական հսկղության տակ:


























