Թիվ 12 ընտրատարածքում ՕԵԿ-ն առաջադրել է Ռուբեն Մասումյանի թեկնածությունը, որը, սակայն, իր քարոզչական բուկլետներում չի հիշատակել ՕԵԿ-ի մասին եւ տարածքի ընտրողներին ասում է, որ ինքն անկուսակցական է: Այդ մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը»:

«Հիշեցնենք, որ Բենզին Ռուբոն ոչ վաղ անցյալում եղել է ԲՀԿ Շենգավիթի տարածքային կառույցի ղեկավարը, որին, սակայն, Գագիկ Ծառուկյանը հեռացրել է զբաղեցրած պաշտոնից եւ կուսակցության շարքերից: Դրանից հետո  Բենզին Ռուբոն ապաստան է գտել ՕԵԿ տանիքի ներքո, որն էլ նրան մեծամասնական ընտրակարգով առաջադրել է այդ համայնքում: Նրա մերձավոր շրջապատում կատակում են` ասելով, թե Մասումյանն իր բուկլետում չի գրել կուսակցության պատկանելության մասին, քանի որ վստահ չի եղել իր վրա, թե կարող է գոնե մեկ ամիս լինել մի կուսակցության անդամ»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը: