«Օրինաց երկիր» կուսակցությունը հերքել է, թե կուսակցությունը հեռախոսներ եւ ընտրակաշառք է բաժանում:

Կուսակցության տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Օրինաց երկիր» կուսակցությունը եւ իր նախագահ Արթուր Բաղդասարյանը բոլոր հանդիպումներում եւ հանրահավաքներում մշտապես բարձրաձայնել է ընտրակաշառքների եւ ընտրությունների վրա ստվեր գցող այլ արատավոր երեւույթների դեմ իր հստակ դիրքորոշումը:

«Օրինաց երկիր» կուսակցությունը պաշտոնապես հերքում է իր կողմից ընտրակաշառք բաժանելու մասին լուրերը եւ վճռականորեն դատապարտում է ընտրակաշառք բաժանելու յուրաքանչյուր փորձ»։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ըստ «Երկիր» թերթի` կոալիցիոն երկու գործընկերները` ՀՀԿ-ն եւ ՕԵԿ-ը, լայնամասշտաբ ընտրակաշառք բաժանելու օրերի վերաբերյալ պայմանավորվածություն են ձեռք բերել:

«Մեր աղբյուրները պնդում են, որ ՀՀԿ-ն ընտրակաշառք է բաժանելու քարոզարշավի վերջին օրը` մայիսի 4-ին, իսկ ՕԵԿ-ը` դրանից մեկ օր առաջ` մայիսի 3-ին: ՀՀԿ-ն բաժանելու է 10 հազար, առավելագույնը` 15 հազար դրամ, իսկ ՕԵԿ-ի ընտրակաշառքը «5000 + էժանագին հեռախոս»-ն է: