Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մայիսի 25-ին մի շարք օրենքներ է ստորագրել։
Մասնավորապես, ստորագրվել են հետևյալ օրենքները.
«Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքները,
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին,
««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին,
«Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին,
«Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների փաթեթը:




























