Էջմիածնի թիվ 19 ընտրատարածքում մեծամասնական կարգով առաջադրված թեկնածու Սեյրան Սարոյանը երեկ գրեթե բոլոր բազմաբնակարան շենքերի բակում ընտրողների համար ճոխ հյուրասիրություններ է կազմակերպել: Այդ մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը:
«Ծերերի ոտքի տակ եւս մի քանի ոչխար է մորթել` ասելով. «Էսի մատաղ ա, սրբություն ա, ժողովուրդ ջան, ձեզ անուշ լինի, ինձ էլ բարի ընտրություն: Ձեզ փեշքեշ, ինչքան կուզեք կերեք-խմեք»: Իսկ օրվա վերջում էլ մեկ առ մեկ շրջել է շենքերի բակերում` ստուգելու, թե ինչ վիճակ է տիրում այն թաղամասերում, որտեղ նա մեծ շքահանդես էր կազմակերպել: Համոզվելով, որ ամեն ինչ նորմալ է, նա դարձել է իր ընտրողներին ու ասել. «Ստեղ կռիվ-մռիվ չեղավ, չէ, սաղ մերոնք են հավաքված, ձեր հոգուն մատաղ, անուշ ըլնի, ապրեք, ինձի փորձանքների մեջ չգցեցիք: Իմ արեւ, դուք լավ ժողովուրդ եք, հոպըլոներ ջան»:
Փաստորեն, պատգամավորության թեկնածու Սեյրան Սարոյանը իր ընտրողներին նախընտրական ծրագրեր ներկայացնելու փոխարեն գերադասել է գաստրոնոմիական բնույթի քարոզարշավ անցկացնել»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը:




























