«Առնո» միջազգային երիտասարդական մրցույթի առաջին եւ երկրորդ փուլերը կանցկացվեն դեկտեմբերի 12-ին եւ 14-ին, Առնո Բաբաջանյանի անվան ֆիլարմոնիկ համերգասրահում: Մրցանակաբաշխության արարողությունը եւ գալահամերգը կկայանա դեկտեմբերի 15-ին:

Համերգին կմասնակցեն Հայաստանի վաստակավոր արտիստներ Սյուզան Մարգարյանը, Լեյլա Սարիբեկյանը, միջազգային մի շարք փառատոնների դափնեկիր Գայանե Հովհաննիսյանը, ինչպես նաեւ Սոնա Շահգելդյանը, Մհերը եւ «Ջորջիա» դուետը:

Մրցույթի նախագահներն են Առնո Բաբաջանյանի որդին` Արա Բաբաջանյանը, ով Առնո Բաբաջյանի միջազգային հիմնադրամի տնօրենն է, եւ ԽՍՀՄ ու Վրաստանի ժողովրդական արտիստ Նանա Բրեգվաձեն: