Գրող եւ ակտիվիստ Լուսինե Վայաչյանը օգնության կարիք ունի: Լուսինեի դուստրը՝ Նարե Սարկիսյանը Facebook սոցիալական ցանցով դիմել է մոր ընկերներին` հայտնելով, որ մայրը արդեն 16 տարի հիվանդ է հեպատիտ C-ով:
«Ես ունեմ մի մամա, պուճուր-մուճուր, ճտպտան, ակտիվիստ, պայքարող, ամենքին հասնող, վերջին կտոր հացը ուրիշին տվող, իմ ու քո չտարբերող, ստեղծագործող, սուտը չասող, ճիշտը չթաքցնող, անող-դնող, կարեկցող, անչափ մեծ սիրտ ունեցող:
Արդեն 16 տարի իմ պուճուր մամային դանդաղ ներսից ուտում ա Հեպատիտ C-ն: Սկզբնական էտապում էդ հիվանդությունը գրեթե ոչ մի վնաս չի պատճառում, բայց երբ արդեն էսքան տարի ա անցնում, հիվանդությունն իր գլուխը բարձրացնում ա և լավ էլ իրա մասին տեղյակ ա պահում: Օրգանիզմը մանրից սկսում ա քայքայվել ամեն հավանական ու անհավանական տեղում: … Հեպատիտը ռակ չի, բայց հեպատիտն էլ ա սպանում… Իսկ ես ուզում եմ, որ իմ մաման ապրի, ապրի ու ստեղծագործի, պայքարի, հասնի այն ամենի, ինչը մտքին ունի»,- գրել է Նարե Սարկիսյանը:
Լուսինե Վայաչյանին նախնական փուլում հարկավոր է ընդունել 24 ամպուլա Hoffman
Լուսինե Վայաչյանի փրկության համար մայիսի 11-ին, ժամը 21-ին Փարպեցի 14 հասցեում գտնվող DIY ակումբում կկայանա բարեգործական համերգ։ Մուտքի արժեքը՝ 1500 դրամ, որը կփոխանցվի Լուսինեի հաշվեհամարին։
Իսկ ցանկացողները կարող են գումար փոխանցել հետեւյալ հաշվեհամարով`
BENEFICARY BANK
HSBC Bank
SWIFT address: MIDLAM22
CORRESPONDENT BANK
HSBC Bank
SWIFT address: MRMDUS33
LUSINE BALASANYAN
002-266609-101



























