«Վ.Բրյուսովի անվան համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանի հետ կապված հարցերն այլեւս չեմ մեկնաբանելու, քանի որ բոլոր պատասխաններն ու հիմնավորումները երկու կողմից հնչել են»: 

Ըստ թերթի, այս մասին երեկ ասել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը՝ հավելելով, որ իրենք կսպասեն դատարանին:

Հարցին՝ ինչպե՞ս է Աշոտյանը վերաբերվում Զոլյանի այն հայտարարությանը, թե ինչ-որ բացահայտումներ է անելու, ԿԳ նախարարը մեկ անգամ եւս հայտարարեց, որ ոչ մի մեկնաբանություն չի տալու, բայց նշեց. «Շատ ուրախ եմ, անհամբեր սպասեք պարոն Զոլյանի էքսկլյուզիվ բացահայտումներին»: