Կենտրոնի բնակիչներ, ՀՅԴ անդամներ Վահան Հովհաննիսյանն ու Լեւոն Մկրտչյանը ընտրելու են իրենց` թիվ 10 ընտրատարածքում մեծամասնական կարգով առաջադրված անկուսակցական, ՀՀԿ կողմից առաջադրված Գարեգին Նուշիկյանին: Այդ մասին գրում է «Ժամանակը»:
«Վահան Հովհաննիսյանը ցանկանում է այս ընտրատարածքում հաղթող տեսնել Գարեգին Նուշիկյանին, քանի որ մեր երկրի տնտեսության զարգացման համար հարկավոր է տնտեսական նոր` մաքուր կուլտուրա, որի կրողներից մեկն էլ հենց Գարեգին Նուշիկյանն է: Իսկ Լեւոն Մկրտչյանը նրան է ընտրելու, որովհետեւ նախ` Կենտրոնում միասին են մեծացել, եւ երկրորդ` նա վստահ է, որ իբրեւ բիզնեսմեն եւ հայրենասեր մարդ Նուշիկյանը միայն օգտակար դերակատարում կունենա Ազգային ժողովում»,- գրում է «Ժամանակ» թերթը։




























