Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտի մի շարք թաղամասեր այսուհետ ապահովված կլինեն շուրջօրյա ջրամատակարարմամբ:
20 հազար խորանարդ մետր տարողություն ունեցող ջրամբարի բացման արարողությանը ներկա էին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Վազգեն Միքայելյանը, այլ պաշտոնատար անձիք, Երեւանից հյուրեր եւ թաղամասի բնակիչները:
Շուրջօրյա ջրամատակարարում կունենա N9 դպրոցը, մի շարք արտադրական կազմակերպություններ եւ 560 ընտանիք:
«Ջրամատակակարաման համակարգի արդյունավետությունը պահանջում է եղած խնդիրների համալիր լուծում: 2007 թվականի նոյեբերի 7-ից սկսել են աշխատանքներ իրականացվել շուրջօրյա ջրամատակարարման ուղղությամբ»,-նշեց Ստեփանակերտի քաղաքապետը:
Ջրամաբարը կառուցել է «Վիրաժ» ընկերությունը: Իրականացվող աշխատանքներին մասնակցել են նաեւ «Հայջրմուղը» եւ Հայաստանի պետական ճարտարագիտության համալսարանը: Ներկաները նշեցին, որ Ստեփանակերտը եւս մեկ քայլ կատարեց դեպի իր բարեկեցիկ ապագան:




























