Սպորտի նախկին նախարար եւ համաշխարհային հոկեյի լեգենդ Վյաչեսլավ Ֆետիսովը, որը ներկայումս սենատոր է, մտադիր է կրկին հանդես գալ սառույցի վրա: Եւ մտադիր է դա անել հոկեյի պրոֆեսիոնալ ԲԿՄԱ ակումբի կազմում:

Ֆետիսովն արդեն ստացել է բժիշկների թույլտվությունը եւ խաղալու է Սանկտ Պետերբուրգի ԲՄԱ-ի դեմ: Սպասվում է, որ խաղին կմասնակցի Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, բայց հայտնի չէ, թե ում կերկրպագի ՌԴ նախագահը:

Այս կերպ, Ֆետիսովը կլինի ամենատարեց հոկեյիստը, քանի որ նա 51 տարեկան է: Ուշագրավ է, որ ձեւականորեն Ֆետիսովի վերադարձի պատճառ է համարվում նրա հարազատ թիմի խաղացողների վնասվածքները: Օգնության խնդրանքով նրան դիմել է բանակայինների մարզիչ Սերգեյ Նեմչինովը, իսկ Ֆետիսովը հրաժարվել չէր կարող: