Այն բանից հետո, երբ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն, ԵՄ իր վրա պատասխանատվություն կվերցնի զարգացնել այդ հարաբերությունները։
Այդ մասին դեկտեմբերի 11-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում Լիտվայի դեսպան Գիեդրիուս Ապուոկաս։ ԵՄ ներգործությունը կիրականացվի ինչպես տեխնիկական, այնպես էլ քաղաքական առումներով։
Այն հարցին, թե տեխնիկական հարցերից, որո՞նք կարող են ծագել հայ-թուրքական արձանագրությունների վավերացումից հետո, նա առանձնացրել է սահմանների պաշտպանության խնդիրը։



























