Մայիսի 5-ին, ժամը 16.17-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Էստոնական փողոցի 12/1 շենքի 75-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին, ու բնակարանի դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԱԻ նախարարությունից, դեպքի վայր է մեկնել Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը եւ փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Ոստիկանության աշխատակիցների ներկայությամբ փրկարարները բացել են բնակարանի դուռը. հյուրասենյակում հայտնաբերվել է 45-50 տարեկան անձը չպարզված կնոջ դի եւ հանձնվել շտապօգնության աշխատակիցներին:




























