Չինաստանի հարավարևմտյան շրջանում՝ Գուանսիում, տեղի ունեցած պայթյունի հետևանքով յոթ մարդ է զոհվել, հաղորդում է «Սինհուա» գործակալությունը։

«Չինաստանի հարավում գտնվող Գուանսի-Չժուան ինքնավար շրջանի Սինյան գավառում տեղի ունեցած պայթյունի հետևանքով յոթ մարդ զոհվել է, ևս 17-ը՝ վիրավորվել», - հայտնել են տեղական իշխանությունները։

Դեպքի վայրում փրկարարական աշխատանքները շարունակվում են։