ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը քիչ անց կհրապարակի տեղեկություններ ընտրությունների ընթացքի մասին տեղեկատոական կենտրոնից, որն այսօր, մայիսի 6-ի առավոտյան բացվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովում։
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր, ԱԺ ընտրությունների օրը, աշխատելու է արտակարգ ռեժիմով: Հանձնաժովի աշխատակիցները պարբերաբար տեղեկություններ կհրապարակեն ընտրությունների ընթացքի, ընդհանրապես ընտրական գործընթացների, ընտրողների ցուցակների կազմավորման, մինչև քվեարկության օրը ստացած դիմում-բողոքների վերաբերյալ, իսկ երեք ժամը մեկը տեղեկություններ կտրամադրեն քվեարկությանը մասնակցած ընտրողների թվի վերաբերյալ` ըստ մարզերի և Երևան քաղաքի:
Քվեարկությանը մասնակցած (08.00-ից 20.00-ն) ընտրողների ընդհանուր թիվը ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն կհայտարարի ժամը 21.00-ին։
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի ասուլիսը կկայանա ընտրությունների հաջորդ օրը` մայիսի 7-ին, իսկ մինչև 20.00-ն ԿԸՀ-ն Հանրային ռադիոյի և Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերով պաշտոնապես կհրապարակի ընտրությունների նախնական արդյունքները:




























