ՀՀ տարածքում Ընտրական օրենսգրքի պահանջներով ձեւավորվել է 1982 տեղամաս, որոնցից 7-ը քրեակատարողական հիմնարկներում: Բոլոր տեղամասերը, բացառությամբ քրեակատարողական հիմնարկներում գործող տեղամասերի, առավոտյան 08:00-ի դրությամբ բացվել են:
Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում հիմնարկում քվեարկությունը սկսելու է 10:00-ից, մյուսներում` 17:00-ից:
Հայաստանում տեղական ժամանակով ժամը 08.00-ին սկսվել է 5-րդ գումարման Ազգային ժողովի ընտրությունների քվեարկությունը:
Խորհրդարանը ձեւավորվում է ընտրական խառը համակարգով` 90 մանդատ համամասնական, 41-ը` մեծամասնական կարգով:
Խորհրդարանական ընտրություններին մասնակցում են 8 կուսակցություններ. Հայաստանի հանրապետական կուսակցություն, «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց երկիր», «Ժառանգություն», Հայաստանի կոմունիստական կուսակցություն, Հայ հեղափոխական դաշնակցություն, Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը, «Միավորված հայեր» կուսակցությունները եւ մեկ բլոկ` Հայ ազգային կոնգրեսը:




























