Մայիսի 6-ին, ժամը 08:30-ին Գյումրիի թիվ 6 դպրոցում տեղակայված թիվ 34/25 ընտրատեղամասում Գյումրիի քաղաքապետի որդի Սպարտակ Ղուկասյանը «Կենտրոն» հեռուստաընկերության նկարահանող խմբի օպերատորի ձեռքից վերցրել է հեռուստախցիկը, այնուհետեւ տարել է նաեւ օպերատոր Վարազդատ Պապիկյանին: Այդ մասին Հայաստանի գլխավոր դատախազության թեժ գծով ահազանգել է ԲՀԿ վստահված անձ Գոհար Աբրահամյանը:
ՀՀ գլխավոր դատախազությունից NEWS.am-ին հայտնեցին, որ Շիրակի մարզի դատախազության միջոցով հանձնարարվել է ՀՀ ոստիկանության Գյումրիի բաժնին՝ ստուգել մատնանշված հանգամանքները եւ օրենքով սահմանված կարգով ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ: Ստուգման արդյունքների մասին կհայտնեն լրացուցիչ:




























