Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը ընտրակեղծիքներ է արձանագրել:
ՀԱԿ նախընտրական շտաբից հայտնում են, որ Կոնդում հանրապետական կուսակցության շտաբի ներկայացուցիչները ցուցակներով կանգնած են տեղամասերի մոտ նշումներ են կատարում եւ ուղղորդում մարդկանց:
9/05 տեղամաս 10:23 տեղամասում կուտակումներ են թե ներսում, թե դրսում եւ հանձնաժողովի նախագահը չի կարողանում կառավարել մարդկանց հոսքը: Լեւոն Զուրաբյանի վստահված անձը 9/05 տեղամասից հայտնեց, որ հանձնաժողովի նախագահն ուղղորդում է քվեարկության ժամանակ կողմնակի անձանց օգնության կարիք զգացող մարդկանց: Այս տեղամասում եւս կուտակումներ են: Մարդկանց հոսքն անկառավարելի է:
3/11 տեղամաս 11:10 ՀՀԿ ներկայացուցիչը հարձակվել է Հայ ԱզգայինԿոնգրեսի վստահված անձ Լեւոն Ավետիսյանի վրա եւ սպառնացել հաշվեհարդար տեսնել ընտրություններից հետո: Անձը դիմել է հանձնաժողովի նախագահին, ոստիկանին, ովքեր պատասխանել են, որ դա նրանց գործը չէ:
11/08 տեղամաս 12:31 Հանձնաժոողովի նախագահը հրաժարվում է տալ գրանցամատյանը: ՀԱԿ, ԲՀԿ եւ ՀՅԴ վստահված անձինք չեն կարողանում արձանագրություններ կազմել եւ գրանցել
38/38 տեղամաս Շիկահող գյուղի ընտրատեղամասում, թեեւ ըստ օրենքի ընտրատեղամասի մոտ` 50 մետր շառավղով մարդկանց կուտակումներ չպետք է լինեն, սակայն ժամը 12-ի դրությամբ 300-400 զինվորականներ են կանգնած տեղամասի մոտ, ովքեր պետք է քվեարկեն:
37-րդ ընտրատարածքի մի շարք տեղամասերում բազմաթիվ դեպքեր են գրանցվել, երբ ընտրողները հայտարարել են, թե տեսողության հետ կապված խնդիրներ ունեն, եւ քվեարկել են այլ քաղաքացիների օգնությամբ: Ընտրատարածքի մի շարք տեղամասերի մոտակայքում առկա են կուտակումներ:
15/30 տեղամաս 9:45 ՀՀԿ վստահված անձին ցույց է տվել, թե ում օգտին է քվեարկել
7/12 տեղամաս 12:42 ՏԸՀ քարտուղարը օգնել է ընտրողին քվեախցիկում, որտեղ վերջինս բարձրաձայնել է իր ընտրությունը` նշելով, որ ընտրում է Հանրապետական կուսակցությանը: Նիկոլ Փաշինյանի վստահված անձը պահանջել է կատարված փաստը արձանագրել, ինչը հանձնաժողովը հրաժարվել է անել: Ն. Փաշինյանի վստահված անձը կազմել է աձանագրություն:
7/23 տեղամաս 12:26 Նիկոլ Փաշինյանի վստահված անձը տեղեկացրեց, որ ընտրողների քանակի վերաբերյալ տվյալները ՏԸՀ նախագահը բացի 3 ժամը մեկ ԿԸՀ-ին ներկայացնելուց, տեղեկությունները 2 ժամը մեկ հաղորդում է նաեւ ոստիկանությանը:
7/08 տեղամաս 11:05 տեղամասի մոտ 07LL486 համարանիշով սպիտակ «Ժիգուլու» մեջ ցուցակներով մարդիկ են նստած, որոնց պարբերաբար մոտենում են բնակիչներ: Վերջիններս ցուցումներ ստանալուց հետո գնում են տեղամաս:
17/05 տեղամաս Տարածքային հանձնաժողովի նախագահը եւ ՀՀԿ-ի վստահված անձը Կոնգրեսի վստահված անձին բռնությամբ մցրել են առանձին սենյակ եւ այդ ժամանակ լցոնումներ են եղել:
17/08 տեղամաս 12:00 Ընտրողը եկել է եւ հայտնաբերել, որ իր փոխարեն ուրիշի անձնագրով արդեն քվեարկել են:
17/11 տեղամաս 202 SU 01 համարանիշով մեքենան փող է բաժանում ընտրատեղամասի դիմաց:




























