«Արցախի հայությունն ու նրա ղեկավարները խելամտություն ունեցան Ղարաբաղյան շարժումը տանել իրավական ճանապարհով: Այդ ճանապարհի կարեւոր փաստաթղթերից մեկը ԼՂՀ անկախության մասին հանրաքվեի անցկացումն էր»,- հայտարարել է պատմաբան Վահրամ Բալայանը՝ Լեռնային Ղարաբաղում նշվող անկախության հանրաքվեի եւ ԼՂՀ սահմանադրության ընդունման օրվա կապակցությամբ:
«Մենք ոչ միայն մեր օրենքների փաթեթը ստեղծեցինք, որ համապատասխանում են քաղաքակիրթ պետություններին եւ ժողովուրդներին, այլեւ միաժամանակ տեղեկացրինք մեր ժողովրդին եւ աշխարհին՝ սեփական պետության սահմանների մասին»,- նկատեց պատմաբանը:
Վահրամ Բալայանը ԼՂՀ անկախության կրկնակի հանրաքվե անցկացնելու անհրաժեշտություն չի տեսնում:
Հիշեցնենք, որ 1991թ. դեկտեմբերի 10-ին կայացած հանրաքվեում քվեարկողների գրեթե 100 տոկոսը քվեարկեց անկախության օգտին:




























