Փհենյանը եւ Վաշինգտոնը փոխհամաձայնության են եկել՝ վերսկսելու միջուկային զինաթափման շուրջ վեցակողմ բանակցությունները: Այս մասին հայտնում է Կորեայի ժողովրդադեմոկրատական հանրապետության (ԿԺԴՀ) արտգործնախարարությունը:

BBC Russia-ի հաղորդմամբ՝ փոխհամաձայնությունը ձեռք է բերվել ԱՄՆ-ի Հյուսիսային Կորեայում հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Բոսորտի Փհենյան կատարած այցելության ժամանակ:

Արտգործնախարարությունը հայտնում է, որ Հյուսիսային Կորեան կձգտի նվազեցնել կողմերի դիրքորոշումների միջեւ եղած տարաձայնությունները: Միեւնույն ժամանակ, Բոսորտը հատուկ ընդգծեց, որ դեռ պարզ չէ, թե ինչ տարբերակով ԿԺԴՀ-ն կվերադառնա բանակցությունների սեղանի շուրջ:

ИТАР-ТАСС-ի հաղորդմամբ, Միացյալ Նահանգները եւ ԿԺԴՀ-ն նաեւ ընդգծել են 2005 թվականի սեպտեմբերի 19-ին համատեղ կատարած հայտարարության իրականացման կարեւորությունը, ըստ որի` Հյուսիսային Կորեան պարտավորվում է հրաժարվել ողջ միջուկային զենքից եւ չեղյալ համարել գոյություն ունեցող միջուկային բոլոր ծրագրերը, ինչպես նաեւ վերադառնալ պայմանագրին, որով Հյուսիսային Կորեան հրաժարվում է միջուկային զենքի տարածումից եւ հետեւում ՄԱԳԱՏԷԻ անվտանգության չափանիշներին: