ԱՄՆ-ն ու Իրանը հունիսի 19-ին շվեյցարական Բյուրգենշտոկում նախնական բանակցություններ կանցկացնեն համաձայնագրի կատարման շուրջ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Շվեյցարիայի ԱԳՆ-ին։
«Ըստ ներկայիս պլանի՝ ԱՄՆ-ն ու Իրանը, ինչպես նաև Պակիստանի, Կատարի և գործընթացին մասնակից մյուս երկրների միջնորդները, վաղը կհանդիպեն Բյուրգենշտոկում՝ համաձայնագրի կատարման վերաբերյալ նախնական բանակցություններ վարելու համար։ Հանդիպման ժամանակացույցի և մանրամասների վերաբերյալ հավելյալ տեղեկատվություն դեռևս չկա», — նշված է գերատեսչության հայտարարության մեջ։



























