Հայաստանի 8 հոգեբուժական հիվանդանոցներում իրենց քաղաքացիական պարտքն է կատարել 453 հիվանդ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը:

Նրա խոսքով` հոգեբուժական հիվանդանոցներում բավականին ակտիվ  է եղել մասնակցությունը, ընդամենը մի քանի հոգի են հրաժարվել ընտրելուց:

Հոգեբուժական հաստատություններում ընտրելու իրավունք ունեն նրանք, ովքեր անգործունակ չեն ճանաչվել: Իսկ  մարդն անգործունակ կարող է ճանաչվել միայն դատարանի որոշմամբ: Անձի հոգեկան վիճակը պարզելու համար պետք է նշանակվի նաեւ դատահոգեբուժական փորձաքննություն

Նշենք, որ մայիսի 6-ին Հայաստանում կայացել են խորհրդարանական ընտրությունների, որի նախնական արդյունքներով` Ազգային ժողով են անցնում 6 քաղաքական ուժեր` ՀՀԿ, ԲՀԿ, ՀԱԿ, Ժառանգություն, ՀՅԴ եւ ՕԵԿ: Ընտրություններին մասնակցող մյուս երեք քաղաքական ուժերը` Կոմկուս, դեմկուս եւ «Միավորված հայեր» չեն հաղթահարել 5 տոկոսի շեմը: