ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը եւս երեկ մասնակցել է ՀՀԿ տոնական ֆուրշետին: Այդ մասին գրում է «Հրապարակ» թերթը:
«Թե ինչու էր Գասպարյանը որոշել անձամբ ներկա գտնվել կուսակցական միջոցառմանը, փորձեցինք պարզել հենց իրենից:
-Պարոն Գասպարյան,ինչո՞ւ եք մասնակցում ՀՀԿ-ականների ֆուրշեթին, չէ՞ որ Ձեր պաշտոնն ապաքաղաքական է:
- Երբ որ մասսայական հավաքույթներ են լինում, ոստիկանապետին հրավիրում են... օպերատիվ վիճակն ենք վերահսկում (ծիծաղում Է):
- Բայց սա քաղաքական միջոցառում է:
- Ի՞նչ նշանակություն ունի, իսկ ես այս երկրի ոստիկանապետն եմ: Ես կարող եմ այստեղ էլ լինել, վաղը Կոնգրեսում, «Բարգավաճում» հրավիրված լինել:
-Վստա՞հ եք, որ ԲՀԿ-ն Ձեզ կհրավիրի:
- Էն էլ ոնց:
- Ձեզ ինչո՞ւ են հրավիրել, երբ նշում են իրենց հաղթանակը:
- Շատ լավ են անում, ես էլ եկել եմ տեսնեմ` հո հանկարծ շատ չե՞ն խմել (ծիծաղում է)»,- գրում է «Հրապարակը»:




























