Արդեն հայտնի է, որ մայիսի 6-ին կայացած 5-րդ գումարման ԱԺ ընտրությունների արդյունքում խորհրդարան կմտնի 5 կուսակցություն եւ մեկ դաշինք։ Եթե համեմատենք 2012 թ.-ի եւ 2007թ.-ի խորհրդարանական ընտրությունների համամասնական ընտրակարգի արդյունքները, ապա ստացվում է հետեւյալ պատկերը։
Հայաստանի հանրապետական կուսակցությունը ՝ 2007 թ.-ին համամասնականով ստացել է 33,91% (458 258 ) ձայն- 2012-ին՝ 44,05 % (663 066)
«Բարգավաճ Հայաստանը»՝ 15,13% (204 483)- 30,20 % (454 684)
ՀԱԿ –ը որպես դաշինք 2007-ին գոյություն չի ունեցել- 7,10 % (106 910)
«Ժառանգություն» - 6,00% (81 048) - 5,79 % (87 095)՝
ՀՅԴ – 13,16% (177 907) - 5,73 % (86 296)
«Օրինաց երկիր» -7,05% (95 324)- 5,49 % (82 690)
ՀԿԿ – 0,65% (8 792)- 1,06 % (15 933)
ՀԴԿ - 0,27% (3 686)- 0,37 % (5 633)
«Միավորված հայեր» կուսակցությունը 2007-ին չի եղել - 0,20 % (3 080):
Եթե համամասնակականին ավելացնենք նաեւ մեծամասնական ընտրակարգով ընտրվածներին, ապա, համեմատելով 2007-ի հետ, պատկերը հետեւալն է՝
ՀՀԿ՝ 2007 թ.- ուներ 62 մանդատ (համամասնական եւ մեծամասնական)- 2012-ին՝ 69 մանդատ
ԲՀԿ՝ 26 մանդատ- 36 մանդատ
ՀԱԿ –ը որպես դաշինք 2007-ին չի եղել- 2012-ին՝ 7 մանդատ
«Ժառանգություն» ՝ 7 մանդատ- 5 մանդատ
ՀՅԴ՝ 16 մանդատ - 6 մանդատ
«Օրինաց երկիր»՝ 8 մանդատ- 6 մանդատ
Հայաստանի կոմունիստական կուսակցությունը, Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը, ինչպես նաեւ «Միավորված հայերը» (2007-ին չեն մասնակցել) ոչ 2007-ին, ոչ էլ 2012 թվականի խորհրդարանական ընտրություններին չեն հավաքել խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ ձայներ։
Նշենք, որ խորհրդարան անցնելու համար կուսակցություններին անհրաժեշտ է հավաքել 5 տոկոս, իսկ դաշինքներին` 7 տոկոս ձայն:




























