Երեւանի մերձակայքում 51 հա անտառ տնկելու համար ՀՀ կառավարությունը նախատեսում է հատկացնել 75 մլն դրամ: ՀՀ գյուղատնտեսության նախարարության առաջարկով` հարցը ներառված է կառավարության մայիսի 10-ի նիստի օրակարգում:

Անտառապատումն իրականացվելու է «Երեւանի անտառտնտեսություն» հիմնարկի «Էրեբունի» մասնաճյուղում, կիսաանապատային տարածքներում: 

Նշենք, որ 1992-1995թ վականներին Երեւանի հարակից տարածքներում ոչնչացվել են ավելի քան 1300 հա անտառներ, արդյունքում վատթարացել է մայրաքաղաքի սանիտարական վիճակը, հաճախակի են դարձել փոշեքամիները, ակտիվացել են   էկոլոգիական բացասական երևույթները։

Երեւանի մերձակայքում 51 հա տարածքի անտառապատումն էապես կնպաստի  քաղաքի սանիտարական առողջարարական, էկոլոգիական հաշվեկշռի վերականգնմանը: