«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ, վերանորոգման աշխատանքների հետ կապված, մայիսի 10-ին ժամը 10.00-ից մինչեւ մայիսի 11-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի Զոնալ կայան թաղամասի, Այնթափ գյուղի, 9-րդ կիլոմետրի եւ հարակից տարածքների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: