Տասնյակ հազարավոր մարդիկ ամենամյա LGBT+ Pride շքերթի շրջանակում անցել են Լոնդոնի կենտրոնական փողոցներով, հայտնել է The Guardian-ը։
Լոնդոնի քաղաքապետ Սադիք Խանը միացել է երթի մասնակիցներին, որը տեղի է ունեցել շաբաթ օրը ցերեկը և անցել բրիտանական մայրաքաղաքի կենտրոնով։
Կազմակերպիչների տվյալներով՝ երթին մասնակցել է ավելի քան 35 000 մարդ մոտ 600 կազմակերպություններից։
Շարասյունը շարժվել է Հայդ Փարք Քորներից դեպի Ուայթհոլ՝ անցնելով Պիկադիլիով, մասնակիցներից շատերը կրել են ծիածանագույն դրոշներ։




























