Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը չի կարծում, որ «Հյուսիսային հոսք» գազամուղային նախագիծըհակասում է այլ գազամուղային նախագծերի եւ նշում է դրա կարեւորությունը: Այս մասին հաղորդում է «Ռիա Նովոստի»-ն: «Պետք չի „Հյուսիսային հոսք“-ին նայել որպես այլ նախագծերին հակասող ու անհամատեղելի նախագիծ»,- Մյունխենում ռուս-գերմանական միջպետական խորհրդակցությունների արդյունքում տեղի ունեցած ասուլիսում հայտարարել է Մերկելն ու հավելել. «Մենք այսօր խոսել ենք այն մասին, որ „Հյուսիսային հոսքը“ կարեւոր նշանակություն ունի, որ Գրմանիան եւ Ռուսաստանը հանդես են գալիս այն բանի օգտին, որպեսզի անհրաժեշտ լուծումները գտնվեն, քանի որ այդ նախագիծը ռազմավարական առումով անհրաժեշտ է եւ այն պետք է իրականացնել»:

«Նաբուկո»-ն մի նախագիծ է, «Հյուսիսային հոսքը»` մեկ այլ: Եթե նայենք այն անհրաժեշտ սպառմանը, որը կլինի Եվրոպայում մոտակա տասնամյակում, ապա կան մեծ քանակի հնարավորություններ Ռուսաստանի եւ Եվրոպայի, Ռուսաստանի եւ Գերմանիայի միջեւ առեւտրում",- նշել է Գերմանիայի կանցլերը:

Նշենք, որ «Հյուսիսային հոսք» գազամուղը սկզբունքորեն նոր երթուղի է ռուսական գազի համար, որը շրջանցելով Ուկրաինան, գազը կհասցնի մասնավորապես գերմանական, մեծ-բրիտանական, հոլանդական, ֆրանսիական եւ դանիական շուկաներ: Գազամուղը Բալթիկ ծովի հատակով կհասնի Գերմանիա: Նրա շինարարության համար անհրաժեշտ է 5 երկրների (ՌԴ, Ֆինլանդիա, Շվեդիա, Դանիա եւ Գերմանիա) համաձայնությունը, որոնց ջրերով պետք է անցնի գազամուղը:

Այս գազամուղի դեմ հանդես են գալիս բալթյան տարածաշրջանի մի քանի երկրներ, այդ թվում Էստոնիան եւ Շվեդիան, մեկնաբանելով, որ դա սպառնլի է էկոլոգիայի համար: